Դեկտեմբերի 26-ին` ժամը 10.45-ի սահմաններում, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:











































