Նիգերի հյուսիսում գտնվող Պոտիսկ քաղաքում մոտ 30 խանութներ են պայթեցվել, իսկ բնակիչները շտապում են հեռանալ քաղաքից: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին ծայրահեղականների «Բոկո հարամ» խմբավորումը մի քանի ահաբեկչական գործողություններ էր իրականացրել քրիստոնեական եկեղեցիներում: Ընդհանուր զոհերի թիվը հասնում էր 42-ի:
Նիգերի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Օվայե Ազազին ասել է, որ ահաբեկիչներից երկուսին ձերբակալել են, և դեռևս պետք չէ մեղադրել «Բոկո հարամ»–ին, քանի որ հնարավոր է՝ այլ խմբավորում է իրականացնում ահաբեկչությունները:
Վերլուծաբաններն ահաբեկչությունն ավելի շատ կապում են «Ալ-Կաիդա» խմբավորման հետ:









































