Twitter ընկերության և Նոահ Քրավիթսի միջև ընթացող դատական գործընթացի ժամանակ վերջինս բարձրացրել է այն հարցը, թե ում են պատկանում Twitter-ի հաշիվները: Նշենք, որ Նոահ Քրավիթսը բլոգեր է, ով գրում էր բջջային հեռախոսների համար նախատեսված Phonedog.com կայքում:
Հարկ է նշել, որ, կախված նրանից, թե ինչպես կլուծվի այս հարցը, դա կազդի ցանցի շուրջ ստեղծված տարբեր գործարար խմբերի վրա:
Ըստ Forbes.com-ի՝ եթե ինչ-որ մեկին զարմացնում է այն փաստը, որ Twitter-ի կոնտակտները կարող են հենց իրենց չպատկանել, պետք է պատրաստ լինեն ընդունել, որ դա հենց այդպես է, որ կա: Այն հարցը, թե ում են պատկանում Twitter-ի կոնտակտներն, արդեն բարձրացվել է այլ սոցիալական կայքերում, բայց փորձագետները պնդում են, որ դրանք օգտատերերին հաստատ չեն պատկանում:










































