Մեքսիկայի հյուսիսում գտել են 13 մարդկանց մարմիններ, որոնք, ըստ տեղական ոստիկանության, հավանաբար թմրանյութերով զբաղվողների հերթական «պատերազմի» արդյունք են։
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ մարմինները գտնվել են լքված բեռնատարի թափքում: Ոստիկանները գտել են նաև նշումներով թերթիկներ, որից պարզ է դարձել, որ վերջիններս պայմանավորված են եղել՝ թմրանյութեր փոխանակելու համար:
Բեռնատարը պատկանել է հարևան Վերակռուս նահանգին, որտեղ վերջերս նմանատիպ բախումների հետևանքով մահացել էր 26 մարդ:
Վերջին 5 տարվա ընթացքում Մեքսիկայում, կապված թմրանյութերի առքուվաճառքի հետ, մահացել է 45 հազար մարդ:









































