Չեխ տղամարդը ձերբակալվել է, երբ փորձել է 247 կենդանիների անօրինաբար ինքնաթիռ բարձրացնել: Դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի Էձեիձա օդանավակայանում:
51-ամյա Կարել Աբելովսկիին ձերբակալել են, երբ նա փորձել է մեկնել Մադրիդ: «Իբերիա» ավիաընկերության աշխատակիցները, ովքեր ստուգել են նրա ուղեբեռը, դրա մեջ «ինչ-որ օրգանական մարմիններ են նկատել, որոնք շարժվել են»:
AFP-ն հաղորդում է, որ երբ նրանք բացել են ուղեբեռը, դրա մեջ ավելի քան 200 սողուն և կակղամորթ են հայտնաբերել, որոնց թվում 9 տեսակ թունավոր օձ է եղել:
Հայտնում են, որ սողունների մի մասը գտնվում են անհետացման վտանգի տակ: Կենդանիներից երկուսն արդեն մահացած են եղել, և նույն ճակատագրին կարժանանային նաև մյուսները, եթե նրանց ժամանակին ճամպրուկներից չհանեին:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, բայց դրա մասին միայն այժմ է հայտնի դարձել: Աբելովսկին մեղադրվում է գողության փորձի մեջ և կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:







































