Արդյո՞ք ղարաբաղյան խնդրում կա լուծում, թե՞ ոչ՝ ցույց կտա իրականությունը: Դմիտրի Մեդվեդևը փորձում է պատկերացնել, որ ինքը տեսնում է այդ խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ բանակցություններին ինքն է նստում, միգուցե ավելի լավ գիտի` ինչի՞ է պատրաստ եղել Ադրբեջանը: Միգուցե կա այնպիսի ինֆորմացիա, որի հիման վրա է նա այդպիսի բան ասում: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունը, թե հիմա կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ այդ հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի, քանի որ միևնույն է, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում ու Հայաստանում սպասվում են ընտրություններ:
«Ինձ չի թվում, թե շատ լուրջ իմաստ պետք է փնտրել այդ արտահայտության մեջ: Նա շատ լավ գիտի, թե ինչու փոփոխություններ տեղի չեն ունենում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում»,- հավելեց քաղաքագետը:








































