Saturday, 13 06 2026
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Քնեսեթում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

Երկուշաբթի օրը Իսրայելի Քնեսեթի Կրթության և գիտության հանձնաժողովի նիստում քաղաքական կուսակցությունների և հայկական, թուրքական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ապրիլի 24-ը «հայ ժողովրդի կոտորածի» հիշատակի օր հռչակելու բանաձևերը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի հեղինակը «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնն է, իսկ ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու բանաձևի հեղինակը` «Ազգային միասնություն» կուսակցության պատգամավոր Արիե Էլդադը:

Քնեսեթի խոսնակ Ռուվեն Ռիվլինն անձամբ ցանկություն է հայտնել մասնակցել քննարկմանը, որը հետաձգվում էր իր բացակայության պատճառով: Նախօրեին Իսրայելի կառավարության Ազգային անվտանգության խորհրդի նախագահը դիմել էր Ռիվլինին քննարկումը հետաձգելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել:

Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ մի որոշում չի կայացվել: Սա նման ձևաչափով առաջին բաց հասարակական քննարկումն է եղել, որը, ըստ Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սևանի, կարելի է հայերի համար «փոքրիկ հաղթանակ» համարել:

Նիստը բացել է հակահայկական ուղղվածություն ունեցող «Մեր տունը Իսրայելն է» ռուսախոս հրեաների կուսակցության անդամ, Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը, այնուհետև ելույթներով հանդես են եկել օրինագծերի հեղինակները` Զահավա Գալ-օնը և Արիե Էլդադը: Նրանք խոսել են Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին և Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակելու և ճանաչելու մասին:

Քնեսեթի խոսնակ Ռիվլինն իր խոսքում նշել է, որ բանաձևի ճանաչումը պատմական և բարոյական հարց է, և խնդիրը լուծում է պահանջում: Խորհրդարանական կոալիցիայի նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Զեև Էլքինը, որն ամեն հնարավոր միջոցներով արդեն հինգ տարի շարունակ աջակցում է հայկական համայնքին, նշել է, որ Իսրայելը բարոյական իրավունք չունի լինել վերջին պետությունը քաղաքակիրթ աշխարհում, որը կընդունի Հայոց ցեղասպանությունը, և որ այսօրվա նիստն առանց չափազանցնելու «կարելի է պատմական համարել»:

Հայ դատի տեղի պատասխանատու Ժորժետ Ավագյանն իր ելույթում ասել է. «Մենք` հայերս, Իսրայելի քաղաքացի մեր սերունդներին իրավունք չունենք ժխտողականություն սերմանել ու սովորեցնել»:

Թուրքական համայնքի ներկայացուցիչն իր ելույթում նույնիսկ սպառնացել է պառլամենտականներին` ասելով, որ այս քննարկումները վատ ազդեցություն կունենան թուրք-իսրայելական առանց այն էլ բարդ հարաբերությունների վրա:

Մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել շարունակել հասարակական բաց քննարկումները: Իսրայելի խորհրդարանականները խնդրել են հայերին հանձնաժողովին ներկայացնել բոլոր պետությունների ու առանձին խորհրդարանների` Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձևերն ու որոշումները` քննարկումները շարունակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում