Saturday, 13 06 2026
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Հարցեր Երևանից՝ ռուսական ընդդիմությանը

Ռուսաստանում, Պետդումայի ընտրությունից հետո, բավական հետաքրքիր և ըստ էության անկանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում: Այնտեղ ընդդիմությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել քաղաքացիական հասարակությունը, սկսել է ժողովրդավարական պայքարի մի ալիք, որը բավական աննախադեպ է ռուսական վերջին տասնամյակի համար: Այսինքն, պուտինյան ռուսաստանը ստանում է քաղաքացիական բավականին զգալի մի հակադրություն, որի ճակատագիրը սակայն դեռ բավական անորոշ է:

Այսինքն, մեծ հաշվով անհասկանալի է, թե ինչի է հանգեցնելու ներկայիս շարժումը, ինչ առանցք է ձևավորվելու, ընդհանրապես ինչ հայեցակարգով է այն շարունակելու իր գոյությունը և ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին, որ տեղի են ունենալու մի քանի ամիս հետո: Այս ամենը դեռ պատասխան չունեն, սակայն նաև ակնհայտ է, որ եթե շարժումը հաջողվի դինամիկ պահել նախագահական ընտրություններին ընդառաջ, ապա կենսունակ թեկնածուի պարագայում, այն կարող է միանգամից մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ և բազմապատկել իր թափը:

Խնդիրը սակայն հենց այն է, թե ով է լինելու նախագահի նրանց թեկնածուն: Սա ամենաբարդ խնդիրն է, որում պուտինյան Ռուսաստանն ունի առավելությունը, քանի որ կայացած մի համակարգ է, որտեղ ամեն ինչ տրամաբանական հայեցակարգի մեջ է: Եվ սա է խնդիրը՝ համակարգը ընդդեմ ոչ համակարգի: Այսինքն, քաղաքացիական շարժումն անգամ պահանջում է համակարգային բնույթ, պահանջում է համակարգային մոտեցում: Եթե չկա այդ այլընտրաքային համակարգը, ապա որքան էլ բազմամարդ լինի շարժումը, միևնույն է այն բախվում է առկա հետադիմական համակարգի «հարաբերական առավելություններին» և տեղի տալիս, թեկուզ և հաճախ անարդար միջոցներով:

Սակայն, այս ամենով հանդերձ, ռուսաստանյան իրադարձությունների մեզ համար կարևոր կետն այն է, թե այդ ամենը ինչով կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Այստեղ իրավիճակը ավելի պարզ և որոշակի չէ, քան այսպես ասած Ռուսաստանի քաղաքացիական ալիքի ճակատագիրը: Ի՞նչն է խնդիրը: Խնդիրը այն է, որ ռուսական ընդդիմությունը կարծես թե երբեք որևէ կերպ հստակ չի ներկայացրել իր մոտեցումներն ու պատկերացումները և կովկասյան քաղաքականության, և թե մասնավորապես Հայաստանի հանրապետության հանդեպ: Այսինքն, մենք չգիտենք, թե ռուսական ընդդիմությունը, որ ներկայումս քաղաքացիական «բարիկադների» վրա է, ինչպես է վերաբերում Հայաստանին, հայ-ռուսական հարաբերությանը, Ղարաբաղի խնդրին, հայ-թուրքական խնդրին, Կովկասին և Կովկասում Հայաստանի դերին, ինչպես է վերաբերում այլ ռեգիոնալ հարցերի և կոմբինացիաների: Այս ամենը ռուսական ընդդիմության մասով խիստ անորոշ է:

Այսինքն, ողջունելով ազատական և ժողովրդավարական արժեքների արշավը Ռուսաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում, մենք այնուհանդերձ պետք է չմոռանանք վերը բերված իրողությունների մասին: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում պետք է լինի սթափ հայացք տեղի ունեցողին, որպեսզի չլինեն անժամանակ բացականչություններ, ու որպեսզի նաև ժամանակին հնչեն հարցադրումները՝ հստակ և կոնկրետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում