Mail Online-ի հաղորդմամբ՝ Apple ընկերությունը հույս ունի իր մարտկոցներում ջրածին օգտագործել, որի շնորհիվ դրանք կթեթևանան և շաբաթներ շարունակ կարիք չեն ունենա վերալիցքավորվելու:
Ըստ որոշ աղբյուրների՝ Apple-ը արտոնագրված ընկերություններին արդեն հայտնել է, որ իր արտադրանքի համար ընկերությանը էներգիայի նոր աղբյուր է պետք:
Ընկերությունը հայտնում է, որ ջրածնի օգտագործումը թույլ կտա ունենալ ոչ միայն ավելի թեթև մարտկոցներ, այլև չի վնասի շրջակա միջավայրին:








































