Ինչպես հաղորդում է smh.com կայքը, Կոլումբիայի արևմուտքում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ և վիրավորվել մոտավորապես 100-ը:
Դոսկեբրադաս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած խողովակաշարի պայթյունի հետևանքով առաջացած ահավոր իրավիճակի պատճառով փլուզվել է 35 խրճիթ և վնասվել ավելի քան 50-ը:
Փորձագետների կարծիքով՝ խողովակաշարը ամենայն հավանականությամբ ճեղքվել է հորդառատ անձրևներից առաջացած գետնի ցնցումներից:








































