Ինչպես հաղորդում է BBC-ն, տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Պակիստանի Կարաչի քաղաքում անցկացվող ընդդիմության ցույցին: Այն կազմակերպել է ընդդիմադիր ‹‹Հանուն արդարության շարժում›› կուսակցությունը:
Իմրան Խանի կուսակցությունը վերջին ժամանակներս մեծ հեղինակություն է վաստակել Պակիստանում և դարձել հզոր ընդդիմադիր ուժ:
Խանին աջակցում են մի շարք հայտնի պակիստանցի քաղաքական գործիչներ: Նա խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ:
Նրա կողմնակիցների նախորդ զանգվածային ցույցը տեղի էր ունեցել հոկտեմբերին՝ Լախորում: Ցույցին մասնակցում էր ավելի քան 100 հազար մարդ: