Մեկ օրվա ընթացքում Նիգերիայում երկու պայթյուն է տեղի ունեցել. երկրորդ պայթյունը երկրի քրիստոնեական եկեղեցիներից մեկում էր: Այս անգամ պայթուցիկ սարքը պայթել է Ջոս քաղաքի եկեղեցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ պայթյունի ընթացքում զոհվել է նվազագույնը մեկ մարդ, որը ոստիկանության աշխատակից էր: Ականատեսները վկայում են, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ:
Այլ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Մինչ այդ Աբուջա քաղաքի եկեղեցում տեղի ունեցած պայթյունից հետո զոհվել էր 20 մարդ:








































