Աֆղանստանի տարբեր հատվածներում սպանվել է 30 և ձերբակալվել 7 գրոհային:
«Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Աֆղանստանում վերջին 24 ժամվա ընթացքում ՆԱՏՕ-ի զինված ուժերի, ոստիկանության և բանակի կողմից իրականացվել են 11 հատուկ գործողություններ: Առգրավված է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարությունը հայտնում է նաև ռազմական ուղղաթիռի՝ Գիլմենդում վթարային վայրէջքի մասին: