Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Խաշեմի Ռաֆսանջանիի աղջկան` Ֆաեզեխին, մեղադրում են հակապետական քարոզչության մեջ:
Հիշեցնենք, որ Ֆաեզեխ Ռաֆսանջանիին 2009 թվականին ձերբակալել էին ընդդիմության կազմակերպած ցույցերին մասնակցելու համար: Այդ ցույցերն ուղղված էին նախագահական ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքների դեմ:
Նշենք, որ Ալի Աքբար Խաշեմի Ռաֆսանջանին նշանավոր քաղաքական ու հոգևոր գործիչ է և ղեկավարում է երկրի բարձրաստիճան քաղաքական արբիտրաժը:








































