Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Այսօր կաթոլիկ և բողոքական աշխարհը նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը (լուսանկարներ)

Արևմտյան աշխարհն այսօր նշում է Սուրբ Ծնունդը։ Աշխարհի շատ երկրներում ուշ երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի պատարագը, հավատացյալները երգելու են Փրկչին փառաբանող գեղեցիկ երգեր։ Վաղը տոնակատարությունները կշարունակվեն, և եկեղեցիներում, քաղաքների, փոքրիկ ավանների ու գյուղերի հրապարակներում, որտեղ տեղադրվելու են Բեթղեհեմի մսուրը պատկերող նկարներ և արձանիկներ, նորից կազմակերպվելու են տոնավաճառներ, երգելու են նվագախմբերը։

Հարազատները և բարեկամները նվերներ են փոխանակում և տոնական սեղանների շուրջ նշում են Փրկչի Սուրբ Ծնունդը։ Դեկտեմբերի 24-ի երեկոյան Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում Քրիստկինդլը նվեր է բերում այն երեխաներին, ովքեր չարություն չեն արել տարվա ընթացքում։ Անգլերեն նրա անունն է Սանտա Կլաուս, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Սանտան նվերները բերում է դեկտեմբերի 25-ին։ Իսկ, օրինակ, Չեխիայում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում Քրիստկինդլին, այսինքն` Մանուկ Քրիստոսին անվանում են Յեժիշեկ կամ Միկուլաշ, նա դեկտեմբերի 6-ին է նվերներ բերում երեխաներին։ Իսպանիայում և իսպանախոս այլ երկրներում նվերներ են մատուցում հունվարի 6-ին։ Քրիստոնեության առաջին ժամանակաշրջանում բոլոր եկեղեցիներն են Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 5-6-ը։

Հայ Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, մինչդեռ 4-րդ դարում Հռոմը որոշել է Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 24-25-ը։ Պատմաբանները դա բացատրում են Հռոմում այն ժամանակ մեծ տարածում ունեցող և հենց դեկտեմբերի վերջին օրերին նշվող հեթանոսական տոնը` Սատուրնական օրերը արմատախիլ անելու անհրաժեշտությամբ։ Ինչպես և Հայ Առաքելական եկեղեցին` քրիստոնեական արևմտյան եկեղեցիներն էլ Փրկչի Մկրտությունն ու Աստվածահայտնությունը տոնում են հունվարի 6-ին։ Դեկտեմբերի 25-ին Վատիկանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին դիմելու է ուղերձով, որի ընթացքում տասնյակ լեզուներով, այդ թվում` հայերեն, հավատացյալներին շնորհավորելու է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի առիթով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում