Հայ-իրանական հարաբերությունները մեծ հեռանկար ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դրական գնահատեց երկու երկրների միջև 400 ՄգՎտ հզորությամբ էլեկտրագծերի կառուցումը, որը թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել:
«Կարող ենք առաջիկա ծրագրերի մեջ ներառել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության իրականացումը, որից հետո հոսանք ավելի շատ կվաճառենք Իրանին և հաշվեկշիռը դրական կլինի»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Նրա բոնորշմամբ`ավելի առարկայական է Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, հեռանկարային ծրագրեր են նավթամուղի անցկացումը, ՀՀ-Իրան երկաթգիծը, Հյուսիս-հարավ ավտոճանապարհը: Վ.Սաֆարյանը նաև նշեց Ստեփանակերտի օդանավակայանը, որի գործարկմամբ, կարող է ավիակարգավարական սպասարկում իրականացնել նաև Իրանից Եվրոպա թռչող օդանավերի համար:











































