Վաղը Ռուսական արվեստի թանգարանում կբացվի Սուրբ Ծննդյան տոներին նվիրված գեղանկարչական ու քանդակագործական աշխատանքների ցուցահանդես:
Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն 4 քանդակագործ և մեկ գեղանկարիչ, որոնք սովորում են Երևանի գեղարվեստի ակադեմիայի վերջին կուրսերում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց քանդակագործ Սարգիս Բաբայանը:
Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն Աբրահամ Գեղամյանը, Աշոտ Գևորգյանը, Հայդուկ Սմբատյանը և Համբարձում Դավոյանը: