ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պետք է հրաժարվի նախագահ դառնալու իր մտադրությունից, քանի որ շատ երկար ժամանակ է գտնվում իշխանության գլխին: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Ես խորհուրդ կտայի Վլադիմիր Պուտինին հիմա հեռանալ: Երեք ժամկետ ստացվեց. երկու ժամկետը՝ որպես նախագահ, մեկ ժամկետը` վարչապետ: Երեք ժամկետ, բավական է»,- ասել է Գորբաչովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը հավատում է, որ Պուտինն ինքնակամ կհանձնի իշխանությունը, Գորբաչովն ասել է. «Իսկ ի՞նչ վախենալու բան կա»:
Նա նաև ասել է, որ 20 տարի առաջ ինքը նման կերպ հեռացավ նախագահի պաշտոնից, և դա միակ ճանապարհն է, որպեսզի Պուտինը պահպանի այն դրական քայլերը, որոնք կատարել է:









































