Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը դադարեցնել Նալբանդյան 106 /1 հասցեում կառուցապատվող օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը:
«Չնայած հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի առկայությանը, քաղաքապետը, հաշվի առնելով հասարակական կառույցների և բնակչության անհանգստությունները, հանձնարարել է հարցը մեկ անգամ ևս բազմակողմանիորեն ուսումնասիրել»,- ամփոփեց Շ. Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Նալբանդյան 106 /1 շենքի բակում այսօր մեծ իրարանցում էր բարձրացել, քանի որ շենքերի բնակիչները փորձել էին կանգնեցնել իրականացվող հողաշինարարական աշխատանքները, որոնք ապօրինի էին: