Դեկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Պարոնյան փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Հայկ Քիրաջյանին:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` պատժի կրումից խուսափելու համար: