Սիրիայի նավթի նախարար Սուֆիան Ալաոն այսօր հայտարարել է, որ նավթի արդյունահանման ծավալները Սիրիայի դեմ մտցված պատժամիջոցների պատճառով կրճատվել են 30-35%-ով: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախարարը նշել է, որ մինչ պատժամիջոցները արդյունահանվել է օրական 260 հազար բարել նավթ:
Հիշեցնենք, որ ԵՄ երկրները պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի նավթային արդյունաբերության դեմ՝ «սև ցուցակի» մեջ մտցնելով նաև իշխանություններին պատկանող ընկերությունները:









































