«Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի ֆեդերացիաների միջև 2012 թվականի մայիսին ընկերական հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, որը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Ընկերական հնդիպում անցկացնելու առաջարկը ստացվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ֆրանսիացիներն առաջարկել են հանդիպումն անցկացնել մայիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով մայիսի 26-ն այդ խաղն անցկացնելու համար ամենահարմար օրն է:









































