Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Շլյախտուրովը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Коммерсантъ թերթը:
Թերթի տվյալներով, մոտ ժամանակներս 64-ամյա Շլյախտուրովը կգլխավորի Корпорация МИТ ԲԲԸ-ն, որը զբաղվում է «Բուլավա» հրթիռների մշակմամբ: Այժմ այն գլխավորում է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:
Ավելի վաղ Գլխավոր շտաբում թերթի աղբյուրը հայտնել էր, որ Շլյախտուրովը վայելում է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի վստահությունը: Նրա նշանակումը МИТ ղեկավարի պաշտոնում ամենայն հավանականությամբ նպատակ ունի կանխել ռազմական գերատեսչության և արտադրողների կոնֆլիկտը պաշտպանության ոլորտում պետական պատվերների շուրջ:








































