Грузия Online-ի փոխանցմամբ, Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է միջնորդների խումբ գործուղել Հարավային Օսիա՝ բանակցությունների համար։
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում, որ Ջիոևան այդ հարցով դիմել է ոչ թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, այլ՝ վարչապետ Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ջիոևան սպառնացել էր հետ վերցնել իր ստորագրությունը Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ կնքած համաձայնագրից, որն առնչվում է հանրապետությունում կայունություն հաստատելուն։










































