Թուրքական Deniz Haber կայքի փոխանցմամբ, Ֆրանսիայում պահանջում են մինչև հաջորդ տարվա ապրիլի 6-ը ապամոնտաժել թուրքական TK Bremen անունով բեռնանավը, որը փոթորիկը շպրտել է Ֆրանսիայի արևմտյան ծովափ։ Թուրքական նավը խրվել է Բրետան թերակղզու ծանծաղուտում։
Չի բացառվում, որ թուրքական բեռնանավի ապամոնտաժումն իրականացվի մինչև դեկտեմբերի 29-ը։ Դրանով զբաղվելու է հոլանդական Europe deconstruction ընկերությունը։
Նշվում է, որ նավում առկա է 2000 տոննա մետաղի ջարդոն, ինչը բեռնելու են բեռնատար ավտոմեքենաների վրա և փոխադրելու են համապատասխան վայր։