Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով երեկ հիշել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը՝ որպես 1945 թվականին Ալժիրում «իրականացված ցեղասպանության» ժամանակ ֆրանսիական լեգեոնի զինծառայող, այժմ էլ հիշել է Սարկոզիի պապին։
Էրդողանը նշել է. «Սարկոզիի՝ մորական կողմից հրեա պապ Բենեդիկտոս Մալան, որը հայտնի է Ահարոն անունով, 1904 թվականին փախել է Իսպանիայից և փրկություն գտել Օսմանյան կայսրությունում՝ Սալոնիկում (Հունաստան)։
Սակայն երբ հունական զորքերը Բալկանյան պատերազմի ժամանակ՝ 1912 թվականին, գրավեցին Սալոնիկը, և հաջորդ տարի կնքված պայմանագրով Օսմանյան կայսրությունը կորցրեց այդ քաղաքը, Սարկոզիի պապը 1914 թվականին գաղթել է Ֆրանսիա։
Հարգելի՛ Սարկոզի, Թուրքիայի պատմության մեջ «չի եղել» որևէ ցեղասպանություն։ Եթե Սարկոզին ուսումնասիրի իր ընտանիքի պատմությունը, ապա բացի աջակցությունից և բարի մտադրություններից այնտեղ որևէ այլ բան «չի գտնի»։







































