«Երկիր»-ը գրում է, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համար օրվա մամուլում ընդգծում են ավելի շուտ ՕԵԿ-ին վերաբերող տեղեկատվություն, քան գյուղատնտեսության ոլորտին առնչվող նյութեր:
Այդ ամենը «Երկիր»-ի թղթակիցը երեկ նկատել է նախարարի ընդունարանի սեղանին դրված օրվա մամուլը թերթելով:
«Մեր թղթակիցը ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ինչու կուսակցության քվոտայով արդեն մեկ տարի գյուղատնտեսության նախարարի պորտֆելը զբաղեցնող Սերգո Կարապետյանը չի կրում ՕԵԿ-ի կրծքանշանը, վերջինս պատասխանել է.
«Կարապետյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և չեմ կարծում, որ կրծքանշան կրելը պարտադիր է: Բայց կուսակցության խորհրդի նիստերին և հանդիպումներին նա մասնակցում է և, եթե չեմ սխալվում, կրում է կուսակցության կրծքանշանը»: Պարզվում է, Սերգո Կարապետյանը նաև ՕԵԿ-ի մարզային պատասխանատուն է: Անգամ օրեր առաջ ելույթ է ունեցել Արարատի մարզում կազմակերպված կուսակցության հանդիպման ժամանակ»:











































