Համաձայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջին 3 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ քաղաքացիների դիմումի հիման վրա կայացրել Է 27 վճիռ, որից 20-ը դատարանը բավարարել Է:
«Արդյունքում՝ ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում Է վճարել ընդհանուր առմամբ 128 հազար 520 եվրո գումար: Բացի այդ, կառավարությունը մոտ 100 հազար եվրո փոխհատուցում Էլ պետք Է վճարի Բուզանդի փողոցի բնակիչներին՝ նրանց սեփականության իրավունքը ոտնահարելու համար: Սակայն դա պետք Է անի երեք ամիս հետո, երբ վճիռն ուժի մեջ կմտնի»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «ժողովուրդ»֊ին ասել է, որ իրավաբանության մեջ կա «ռեգրեսիվ հայց» հասկացությունը, երբ պետությունը կարող է ԵԴ վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրված գումարը բռնագանձել այն պաշտոնյաներից ու դատավորներից, որոնց գործողությունների արդյունքում ոտնահարվել է իրավունքը, և տուժել է պետությունը»:




































