ՀՀ–ում ՌԴ դեսպանատան առջև կազմակերպվող ցույցի նախաձեռնող խումբը տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասվում է.
«Դեկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ ընտրակեղծիքների և «գողերի և ավազակների» կուսակցությունների:
Նշենք, որ նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու նմանատիպ ցույցեր:
Բողոքի ցույցին կմասնակցեն և ՀՀ և ՌԴ քաղաքացիներ: Ցույցի սահմաններում մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում»:












































