Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը բրիտանական մամուլին տված հարցազրույցում պատմել է, թե 2012 թվականի մրցաշրջանում իր առջև ինչպիսի խնդիրներ է դնելու.
«Ես կարող եմ անվերջ կրկնել, որ 2011 թվականի մրցաշրջանն անհավանական էր և, անկասկած, լավագույնն էր իմ մարզական կարիերայում: Ես կարողացա հաղթել «Մեծ սաղավարտ»-ի երեք մրցաշարերում, առաջին անգամ` Wimbeldon-ում և US Open-ում: Այս ցուցանիշը կրկնելը և գերազանցելը շատ դժվար կլինի, սակայն ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթեմ հաջորդ մրցաշրջանի բոլոր 4 «Մեծ սաղավարտ»-երում»:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Նովակին չհաջողվեց առաջինը լինել միայն Rollan Garros-ում:








































