Նա պնդել է, որ ընտանիքը պետք է մեկնի Հավայան կղզիներ այն դեպքում, երբ այդ ուղևորությունը հարկատուների համար կարժենա 4 միլիոն դոլար: Նշենք, որ նախագահն ինքը ցանկացել է արձակուրդին հանգստանալու մեկնել Մերիլենդում գտնվող իրենց առանձնատուն: 47-ամյա առաջին տիկինն ուղևորության մեկնելուց առաջ անգամ որոշել է գնումներ անել:
Mail Online-ը գրում է, որ, ըստ որոշ աղբյուրների, նախագահ Բարաք Օբամայի խորհրդականները նրան հայտնել են, որ առաջին տիկնոջ ծախսերը չափազանց շատ են և արդեն վերահսկողությունից դուրս են գալիս: Ըստ նույն աղբյուրների՝ նախագահը փորձել է խոսել կնոջ հետ այդ մասին, բայց կինը հրաժարվել է լսել` ասելով, որ չի կարող հուսահատեցնել դուստրերին:
Նախագահական ընտանիքն արդեն իսկ արժանացել է քննադատության՝ Հավայան կղզիներ մեկնելու համար, որը, ըստ երևույթին, ընտանիքի ունեցած արձակուրդներից ամենաթանկարժեքն է լինելու:












































