Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 383.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383.75 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.53-ով և կազմել 383.29 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 385-386 դրամով և գնել՝ 380-383 դրամով:








































