Friday, 12 06 2026
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակկուայեին

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակկուայեին` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ,

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը:
Հուսով եմ, որ Սենատը ևս կմիանա Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագծին, և Ֆրանսիան կհամալրի այն երկրների ցանկը, որոնք օրենսդրական ճանապարհով ամրագրել են, որ մարդկության դեմ գործված ոճիրները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները:

Հայոց Ցեղասպանության ժխտման դատապարումն առավել կարևորվում է, երբ Թուրքիան այսօր ևս, ինչպես իր երկրի ներսում` օրենքի ուժով, այնպես էլ իր երկրից դուրս` պետական հզոր քարոզչությամբ, շարունակում է իրականացնել ժխտողականության քաղաքականություն: Գրականության Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկը հայոց ցեղասպանության փաստն անգամ անուղղակի հիշատակելու համար իր երկրի դատական ատյանների կողմից դատապարտվեց քրեական պատասխանատվության` թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը խախտելու` թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր երախտիքի խոսքն ուղղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլևս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ուրացման ամենավտանգավոր ձևը` պետական ուրացումը, բոլոր նրանց, ովքեր կարևորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման և ժողովուրդների հաշտեցման»:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում