Stereogum երաժշտական ռեսուրսը հրապարակել է 2012 թվականի ամենասպասելի ալբոմների ցուցակը: Այբբենական կարգով կազմված վարկանիշային աղյուսակում տեղ է գտել 50 սկավառակ, որոնք, լրագրողների կարծիքով, արժանի են մեծ ուշադրության: Այս մասին հայտնում է Stereogum-ի պաշտոնական կայքը:
Ցուցակում վերջին ութ տարում առաջին անգամ հիշատակվում են Լեոնարդ Կոենի Old Ideas, էլեկտրո-ռոք դուետ The Big Pink-ի Future This և երիտասարդ երգչուհի Լանա Դել Ռեյի Born To Die դեբյուտային սկավառակները:
Փետրվարին ուշադրության կարող են արժանանալ Air էլեկտրոնային դուետի Le Voyage Dans La Lune, Նիկի Մինաժի Pink Friday: Roman Reloaded, Մարկ Լանեգանի Blues Funeral, Sleigh Bells դուետի Reign Of Terror և of Montreal խմբի Paralytic Stalks սկավառակները:
Իսկ մարտ ամսին անհրաժեշտ է հետևել Մադոննայի դեռ անանուն ալբոմի, Էնդրյու Բերդի Break It Yourself, Spiritualized խմբի Sweet Heart Sweet Light և The Shins-ի Port Of Morrow սկավառակների հաջողություններին:









































