Այսօր «Գյումրի-գարեջուր» ընկերությունը, ի դեմս Միսակ Բալասանյանի, գործընկերությամբ «Շանթ» հեռուստաընկերության, «Շիրակ կենտրոնի» «Գյումրի. անօթևան ընտանիքներ» և «Գյումրի. անտուն և անտեսված որբ երեխաներ» տեսանյութերում ներկայացված երկու և երեք միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող անօթևան ընտանիքներին նվիրեց տաք և լուսավոր բնակարաններ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, այս ընտանիքները ընդգրկված չեն եղել աղետի գոտում երկրաշաժի հետևանքով բնակարան կորցրածների ցուցակում և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Առաջին բնակարանի բանալիները Էլմիրա Թամազյանի մանկահասակ 3 երեխաներին է հանձնել Ձմեռ պապը, իսկ երկրորդի դեպքում տան բանալիները երկու անչափահաս երեխաներ խնամող Գայանե Ավագյանին է տրվեց Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում, որտեղ նա բուժվում է դեկտեմբերի 21-ին Գյումրի-Երևան ճանապարհին, Մարալիկի ոլորաններում «Գազել»-ի շրջվելուց ծանր վնասվածքներ ստանալու պատճառով: