Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած այդ որոշումն անընդունելի է մեզ համար։ Այդ որոշումը «միտված» է միայն խնդիրներ հարուցելուն։ Ֆրանսիայի Ազգային ժողովում այդ որոշման ժամանակ ներկա է գտնվել պատգամավորների ընդամենը 10 տոկոսը»։









































