Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորման կապակցությամբ Պրահայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգանքով խոսի Ֆրանսիայի հետ.
«Թուրքիան պետք է հարգի այլոց համոզմունքները՝ անգամ եթե համաձայն չէ դրանց հետ։ Ես հարգում եմ մեր թուրք գործընկերնրի համոզմունքները։ Թուրքիան մեծ երկիր է, «մեծ» քաղաքակրթություն։ Սակայն նա պետք է հարգի մեր հայացքները»։









































