Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Տարին հին խնդիրների և լուրջ ձեռքբերումների տարի էր. Արմեն Աշոտյան

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամփոփելով 2011 թվականը` այն գնահատեց որպես հին խնդիրների և լուրջ ձեռքբերումների տարի: ԿԳ նախարարի կարծիքով` կրթության բովանդակության առումով գրանցվել են լուրջ հաջողություններ, սակայն հիմնարար մի շարք խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն:

125 համայնքներում ստեղծվել են նախակրթարաններ, շուրջ 1700 երեխա այս տարվա սեպտեմբերի 1-ից հաճախել է նախակրթարաններ և ստացել նախադպրոցական կրթություն: Բացի այդ, հաստատվել է նախադպրոցական կրթության նոր պետական չափորոշիչը. «Մենք ունենք նախադպրոցական կրթության համար լավագույն միջազգային փորձի ուսումնասիրություն, նոր հայեցակարգ և նոր բովանդակություն»,- նկատեց նախարարը:

Նախարարի խոսքերով` տարին բուռն էր դպրոցի տնօրենների քննությունների առումով: Ըստ նրա` ամենահաջողված բարեփոխումներից մեկը 2011-ին հավաստագիր ստանալու գործընթացն էր: Տարվա ընթացքում 8000 ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացների, նրանց սպասվում է ատեստավորման և հավաստագրի շնորհման գործընթացը, որը նոր տարվա սկզբին անմիջապես կիրականացվի:

Նա նաև նշեց, որ ակտիվորեն ընթանում է դպրոցաշինությունը. այս տարվա դպրոցաշինության ծրագրում ներգրավված են ինը ավագ դպրոց, և դրանց վերակառուցման նպատակով հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

«Այս տարին պատմական էր այն առումով, որ մենք վերջապես անցանք 12-ամյա կրթության, 2006-ին կայացած որոշումը 2011-ին միս ու արյուն ստացավ», -ավելացրեց նախարարը:

Նախարարը հայտնեց նաև, որ այս տարի Հայաստանում բացվեց առաջին միջազգային դպրոցը. Քվանտ վարժարանը ստացել է միջազգային բակալավրիատի միության սերտիֆիկատ և համարվում է Հարավային Կովկասում հինգերորդ, իսկ Հայաստանում` առաջին միջազգային դպրոցը, որն իրավունք ունի դասավանդել «Այբ»-ի համակարգի ծրագրերով:

ՀՀ աշակերտները 6 միջազգային առարկայական օլիմպիադաներում ընդհանուր առմամբ 10 մեդալ և դիպլոմներ ստացան: Նախարարի խոսքերով` նախորդ տարիների համեմատ այս թիվն աճել է երեքով: Այս տարի դպրոցներում նաև համակարգչայնացման բուռն տարի էր. 2500 համակարգիչներ բաշխվեցին 250 հայաստանյան դպրոցների և 10 ԼՂՀ դպրոցների:

Այս տարի առաջին անգամ ողջ աշխարհով Հայաստանը շախմատը դարձրեց դպրոցական ծրագրի բաղկացուցիչ մաս, և սա բուռն հետաքրքրություն առաջացրեց միջազգային մամուլի և միջազգային մասնագիտական շրջանակների մոտ, ինչը նախարարը հաջողված է համարում` հույս հայտնելով, որ այն հայկական կրթական համակարգի բրենդն է:

Բացի այդ, Հայաստանում ընդլայնվել է ներառական կրթությունը` Հայաստանում 81 դպրոց իրավունք ունի իրականացնել ներառական կրթություն: Հատուկ դպրոցներում կիրառվել է հսկողության խստացված մեխանիզմ: Այս տարի իրականացվել է կրթության ոլորտի հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը:

Նվազել է մասնավոր բուհերի թիվը, իսկ մնացած մասնավոր բուհերի զգալի մասը խոշորացման գործընթացում է: Փորձում են միասնական ջանքեր կիրառել շուկայում առավել մրցունակ լինելու համար:

Ըստ Արմեն Աշոտյանի` 2011-ին չի հաջողվել ամբողջությամբ լուծել կրթության որակի բարձրացման համակարգային խնդիրը թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, դեռևս վերջնականապես լուծված չեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակները: Թեև հաջողություններ կան, բայց, ըստ նախարարի, այդ տեմպը չի բավարարում ոչ իրենց, ոչ էլ հասարակությանը: Ուսումնական հաստատությունները ունեն նաև գույքային, կրթության մատչելիության խնդիրներ:

Անդրադառնալով նախորդ տարի իր դեմ ուղղված` մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնությանը, նախարարը նշեց, որ բոլորը տեսան` այդ մտահոգությությունների մի մասը պատվիրված էր` ավելացնելով, որ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին երբեք խոսք չի գնացել. «Մենք միջազգային կրթական ծրագիր իրականացրինք, «Այբ»-ի դասարան բացվեց, որի դեմ զարմանալիորեն ոչ մի հրապարակային քննադատություն ինձ հասանելի չեղավ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում