Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում մեկ օրում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երեք երկրաշարժ:
Ինչպես հայտում է France-Presse գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Առաջին ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 13.58-ին, էպիկոնտրոնը գտնվել է Քրայստչերչից 26 կիլիմոտեր հեռավորության վրա: Երկրորդ ցնցումը տեղի է ունեցել 14.06-ին` 5.3 մագնիտուդ, իսկ մեկ ժամ անց գրանցվել է երրորդ երկրաշարժը` 5.8 մագնիտուդ, էպիկենոտրոնը գտնվում է Քրայստչերչից 15 կիլոմետր հեռավորության վրա:
Քաղաքային իշխանությունները դեռ տվյալներ չունեն տուժածների և վնասների մասին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին Քրայստչերչում տեղի է ունցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել է 180 մարդ: Շենքերին մեծ վնասներ է հասցվել: Նոր Զելանդիայի իշխանությունները մարտին հայտարարել են, որ իրենց գնահատականներով, երկրաշարժի հետևանքները վերացնելու համար պահանջվելու է մոտ 15 տարի:









































