ԱՄՆ Արիզոնա նահանգում 21-ամյա Սեմ Շմիդտը դուրս է եկել կոմայի վիճակից բժիշկների՝ կյանքի արհեստական երկարացման սարքերն անջատելուց մեկ ժամ առաջ:
Արիզոնայի համալսարանի ուսանողը 2011թ. հոկտեմբերին ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարի հետևանքով: Բժիշկներին երկար ժամանակ չէր հաջողվում դուրս բերել նրան կոմայից, և նրա համար ախտորոշվել էր գլխուղեղի մահ:
Դեկտեմբերի կեսերին երիտասարդի ծնողներին առաջարկել էին հանել նրա ներքին օրգանները դոնորական նպատաներով օգտագործելու համար, իսկ բժշկական անձնակազմը սկսել էր պատրաստվել սարքերն անջատելուն:
Բժիշկների վերջնական կոնսոլիումից մեկ ժամ առաջ Սեմը կյանքի նշաններ է ցույց տվել՝ շարժելով ձեռքերի մատները, իսկ հետո զարթնել է:
«Ես ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սայլակի մեջ եմ, սա հրաշք է, իսկական հրաշք»,- ասել է Սեմ Շմիդտը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցին:









































