Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պիվի Հակոբին գոհացնում է ընտանիքի անդամների աշխատավարձը. մամուլ

«Քարոզարշավ ինձ մոտ, ընդհանրապես, չի եղել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով թերթի այն հրապարակմանը, որ ինքն ընտրարշավն արդեն սկսել է, ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)՝ հավելելով, որ ինքն ինչ անում է՝ անում է «որպես հայ մարդ»:

Թերթը հետաքրքրվել է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է: «Բա որ էդքան բան լսել եք, էդ մեկն ինչո՞ւ չեք լսել: Իհարկե՝ մասնակցելու եմ», -ասաց նա: Իսկ հարցին՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական կարգով, պատասխանեց հարցով. «Ցուցակո՞վ, ո՞ր կուսակցության ցուցակով եք ուզում, ասեք՝ մասնակցեմ: Ես կուսակցական չեմ, որտեղ խորհուրդ տաք՝ էնտեղով էլ գնամ: Հումոր եմ անում, իհարկե, որպես անկուսակցական եմ մասնակցելու»:

Թերթի հաջորդ հարցին՝ վստահ ե՞ք, որ հաղթելու եք, պատասխանն էլ եղավ. «Այդ հարցը պիտի ժողովրդին տաք»:

Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն ընտրատարածքում այս անգամ էլ պատրաստվում է առաջադրվել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Բայց եթե 2007-ին նրան սատարում էր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», այս ընտրություններում մարքսիստին սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հակոբ Հակոբյանին հարցրեցինք՝ խնդիր չի՞ տեսնում, քանի որ, ստացվում է, թե միայնակ պայքարելու է բավականին լուրջ ֆինանսական և մարդկային ռեսուրս ունեցող կուսակցության հետ:

«Ես ընդհանրապես ոչ մի խնդրի մասին չեմ մտածել՝ ո՞ր դեպքում կունենամ, ո՞ր դեպքում չեմ ունենա: Ես պայքարելու խնդիր չունեմ: Արդեն 4,5 տարի է՝ պատգամավոր եմ, մշտական իմ կապն իմ ընտրողների հետ եղել է, ընտրատարածքում ունեմ մշտական աշխատող երեք գրասենյակ, բացի պատգամավորական աշխատանքից, նաև բարեգործություններ եմ կատարում. ամեն տարի երեխաներին Ձմեռ պապիկի նվերներ եմ ուղարկում, «վերջին զանգի» միջոցառումներին աջակցություն եմ ունենում իմ չափով: Այնպես որ, չմտածեք՝ քարոզարշավ է, դրա համար եմ անում: Էդքան մեծ քարոզարշավ անելու կարիք էլ չկա: Ինձ գիտեն իմ ընտրողները՝ ոնց գիտեն, գիտեն: Ավել բան ես չեմ արել, չեմ էլ անելու: Ուզում ե՞ն ես դառնամ պատգամավոր, թող ձայն տան, չե՞ն ուզում, թող չտան: Ես փող չեմ բաժանել 2007-ին էլ, հիմա էլ չեմ բաժանելու, օգնություն՝ շատ եմ արել, անում եմ, պետք է անեմ, որպես հայ մարդ»:

Թերթը հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է մեր զրուցակիցը պատկերացնում խորհրդարանական ընտրարշավին իր մասնակցությունն այն պարագայում, երբ իշխանությունը մտադիր է արգելել գործարարների մուտքը ԱԺ: Հակոբյանը պատասխանեց. «Ես ունեմ սեփականություն, իմ բիզնեսով իմ ընտանիքի անդամներն են զբաղվում, ես էլ ազատ ժամանակ օգնում եմ իրենց: Ես աշխատավարձ չեմ ստանում, օրենքը թույլ չի տալիս, իմ ընտանիքի անդամներն ինչքան ստանում են՝ ինձ դա բավարարում է: Իսկ որ կառավարությունը թողի կամ չթողի՝ անօրինական բան ես չեմ արել, չեմ անում ու չեմ էլ անելու: Օրենքն ինձ թույլ է տալիս, որպես ՀՀ քաղաքացի առաջադրվեմ: Իմ աշխատանքային գրքույկն ԱԺ-ում է, իսկ դա նշանակում է, որ ուրիշ տեղ չեմ աշխատում: Գործից հետո ամեն մեկը մի բանով զբաղվում է, ես էլ իմ ընտանիքի անդամներին եմ օգնում բիզնեսում»:

Թերթը խնդրել է նաև, որ Հակոբյանը գնահատի իր պատգամավորական գործունեությունը: Նա համեստորեն հրաժարվեց դա անել ու ի պատասխան մեր հարցերի՝ ասաց, որ ինքն այլոց փոխարեն երբեք չի քվեարկել և ոչ էլ որևէ մեկին խնդրել է իր փոխարեն քվեարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում