National Geographic-ը 2011 թվականի համաշխարհային լուսանկարչության մրցույթի հաղթողների համար, բացի դրամական պարգևից, պատրաստել է նաև մեկ այլ անակնկալ: Նրանց լուսանկարները կհրապարակվեն National Geographic ամսագրում:
Լուսանկարների համար սահմանվել էին «մարդիկ», «բնություն» և «վայրեր» անվանակարգերը:
Հաղթող Splashing լուսանկարի հեղինակ Շիխեի Գոհը, որպես պարգևատրում, ստացել է 10.000 դոլար և ուղևորություն դեպի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ նա կմասնակցի լուսանկարչության սեմինարի: Նաև նրա նկարները կհայտնվեն National Geographic ամսագրում:
Մրցույթի բոլոր նկարները կարելի է տեսնել մրցույթի` ngphotocontest.com կայքում:






















































