Ֆրանսիայում ընդունված օրինագիծը կնպաստի Ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը`խոսելով Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի մասին:
Նրա համոզմամբ` օրենքը բխում է նաև Ֆրանսիայի շահերից:
Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո տուգանքով։ Օրինագիծը 2012թ. մարտին կքննարկվի Վերին պալատում՝ Սենատում։









































