Թեքսասի ատենակալների դատարանի որոշմամբ Ռոբի Միդլթոնների ընտանիքին 150 մլրդ դոլարի փոխհատուցում կվճարվի. նրանց երեխան մահացել է մաշկի քաղցկեղից այն բանից հետո, երբ նրա վրա բենզին են լցրել և այրել:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, սա քաղաքացիական գործով ամենամեծ փոխահատուցումն է, որը տրվել է առողջությանը վնաս հասցնելու համար: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր մի քանի ծխախոտաին ընկերությունների, որոնք տուգանվել էին 145 մլրդ դոլարով:
Հարձակման ժամանակ Ռոբի Միդլթոնը եղել է 8 տարեկան:
Մեղադրող կողմի նյութերում նշվում է, որ 1999թ. 12-ամյա Քոլինսը Ռոբի Միդլթոնին կապել է ծառից, նրա վրա բեզնին լցրել և այրել: Երեխային հաջողվել է դուրս պրծնել և փախչել, սակայն նրա մարմնի 99%-ն այրվել է:
Դրանից հետո 5 ամիս շարունակ երեխան բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, սակայն 2011թ. ապրիլի 29-ին մահացել է մաշկի քաղցկեղից:
Միդլթոն ընտանիքի փաստաբան Քրեյգ Սիկոն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հասնել այն բանին, որ երեխայի վրա բենզին լցրած Դոն Ուիլբերն Քոլինսը մեղավոր ճանաչվի սպանության մեջ:









































