Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ սիրիայի քրդերը սիրիական ճգնաժամից դուրս գալու ելք են համարում ֆեդերալիզմին անցում կատարելը։ Քրդստանի դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլքերիմ Բեշհարը հայտարարել է, որ քաղաքացիական պատերազմի շեմին հայտնված Սիրիային անհրաժեշտ է ֆեդերալիզմ։
Ըստ Բեշհարի՝ միայն ֆեդերալիզմն է ի վիճակի լուծելու սիրիական ճգնաժամը, քանի որ Սիրիան իրենից ներկայացնում է էթնիկ և կրոնական տարրերի լայն սպեկտր, և ալևիները չեն կարող բնակվել սուննիների իշխանության ներքո, իսկ քրդերը ցանկանում են ժողովրդավարություն։








































