Բելգիայում հայտարարվել է համընդհանուր 24-ժամյա գործադուլ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Արհմիությունների բողոքի ակցիայի նպատակն է իշխանություններին հայտնել իրենց անհամաձայնությունը թոշակային բարեփոխումների վերաբերյալ, որը նախատեսում է թոշակային տարիքի բարձրացումը` 55 տարեկանից հասցնելով 58:
Սպասվում է, որ գործադուլին, որը կրելու է զանգվածային բնույթ, մասնակցելու են Բելգիայի երկաթուղայինները, քաղաքային վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտի վարորդները, ուսուցիչները, բանտային վերահսկիչները, բժշակական հաստատությունների, փոստային բաժանմունքների և ԶԼՄ-ների աշխատակիցները:
Հնարավոր է խախտվի Բրյուսելի միջազգային օդանավակայաինի աշխատանքային գրաֆիկը: