ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 21–ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասեին երկարամյա ակտիվ միջնորդական գործունեության համար՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:









































