Իրաքում քաղաքական ճգնաժամ է սկսվում:
Իրաքի սունիական կոալիցիայի ներկայացուցիչը պահանջում է փոխել երկրի շիա փոխնախագահ Նուրի Ալ Մալիկին: «Ալ-Իրաքիա»–ի ներկայացուցիչը նշել է, որ պաշտոնապես կներկայացնի իր անվստահությունը Ալ-Մալիկի նկատմամբ:
BBC-ն գրում է, որ սունիական կոալիցիան նախկինում մերժում էր տարբեր քաղաքական կողմերի հետ բանակցելու՝ փոխնախարարի առաջարկները:
Հիշեցնենք, որ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Իրաքում սունիների ու շիաների հարաբերությունները սրվել են:








































