ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի մասին: ԱՄՆ-ը զգուշացրել է Բաշար Ասադի կառավարությանը, որ երկրում պետք է դադարեցնել բռնությունները: Այս մասին գրում է BBC-ն:
«Եթե Արաբական երկրների լիգայի ձեռնարկած քայլերը հերթական անգամ ձախողվեն, ապա միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի Սիրիայի վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար»,– ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ չորեքշաբքի օրը սիրիական ընդդիմությունը հայտնել է, որ վեջին երկու օրվա ընթացքում սպանվել է 200 մարդ:









































