Թուրքիայի հարավ-արևելքում կառավարական զորքերի հետ բախման արդյունքում զոհվել է 21 քուրդ զինվոր: Այս մասին հայտնել են Թուրքիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինված ծայրահեղականների դեմ ուղղված գործողութունները սկսվել են անցած շաբաթ: Գործողություններին մասնակցում են 3 հազար թուրք զինվորականներ, նրանց աջակցում են նաև ռազմաօդային ուժերը:











































